
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել ԱԺ՝ առաջարկելով մի շարք օրինագծեր հանել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 18–ին հրավիրված արտահերթից։
Այս մասին ԱԺ նիստում հայտնեցին ԱԺ փոխխոսնակներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Օրինագծերը հետ կանչելու պատճառները չպարզաբանվեցին:
Նշենք, որ 1 ժամվա ընթացքում վարչապետը 2 նամակ է ուղարկել խորհրդարանին, երկուսն էլ՝ նույն բնույթի: