Armenian text to speach

ԲՀԿ-ն դեմ է կուտակայինի մասին նոր օրինագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ այօրվա արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում հիշեց, թե ինչպես էր խորհրդարանում նստած ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ արել քաղաքական համարձակություն դրսևորել և հետաձգել պարտադիր կուտակայինը։

«Տիգրան Սարգսյանն ուղղակի ժպտաց և ասաց՝ բոլոր քննարկումներն ավարտվել են։ Ես ասացի՝ եթե մի ռեֆորմ վերաբերում է ամբողջ հանրությանը, և այդ հանրությունը չի պաշտպանում դա, ուրեմն շատ բարդ է լինելու իրականացնել», – նշեց Մելքումյանը։

Վերջինս կարծում է, որ եթե նոր կառավարությունն ուզում է տարբերվել նախորդից, պետք է հրաժարվի որոշումներ կայացնելու քաղաքական մենաշնորհից։ «Հարյուրտոկոսանոց մենաշնորհը ոչ մի լավ բանի չի բերում, լճացմա՛ն է բերում», – շեշտեց նա և հավելեց.

«ԲՀԿ–ն դե՛մ է այս տեսքով այս ռեֆորմի իրականացմանը, և կարծում ենք, որ սա ոչ թե կոսմետիկ, այլ լրջագույն վերաիմաստավորման կարիք ունի», – եզրափակեց նա:




Լրահոս