Ազգային ժողովում «Կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախ արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների քննադատություններին և նշեց, թե կեղծիքների կնքահայրերն են խոսում դրա մասին։
«Կործանելու ու թալանելու մասին խոսք գնաց, բան չէր մնացել այլևս Սովետական միության հարստությունից թալանելու, արդեն կործանման եզրին էինք, ժողովուրդը փրկեց, չթողեց, որ հատեք սահմանը, և հիմա սկսում ենք այդ թալանվածը վերականգնել:
Հիմա ինչ-որ մարդիկ մեղա են գալիս: Բա իհարկե, պետք է մեղա գաք, մոմ պետք է վառեք, որ այդքան անելուց հետո այս ամբիոնից խոսում եք»,- ասաց Մանուկյանը:
Նա անդրադարձավ Արծվիկ Մինասյանի մասին երեկվա իր ելույթի արձագանքներին։ «Ինչ-որ մարդիկ պաշտպանում են Արծվիկ Մինասյանին և ասում՝ Արծվիկ Մինասյանը՝ իմ կողմից հարգված, մեզ փորձում էր բերել համագործակցության դաշտ, բայց չկարողացավ, մենք նրան տարանք այդ դաշտ: Սա էր իմ երեկվա ելույթը: Այ եթե այս սկզբունքով, որ այսօր ելույթ ունեցավ, ելույթ ունենար, ես այդպես չէի ասի»,- ասաց նա:
Բաղդասարյանը նաև նկատեց, թե երեկ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները գնացել էին «Դ!ԵՄ ԵՄ» շարժման մոտ ու հայտարարել, թե տապալել են կուտակայինի նիստը: «Եթե տապալեին, այսօր պիտի տապալեին, ոչ թե երեկ, որոշ մարդիկ ուզում են իրենց գործունեության համար հետագա ակումբ ստեղծել ու համախմբել, սակայն այդ երիտասարդները շատ լավ հասկանում են ամեն բան», – հայտարարեց նա: