
Այսօր խորհրդարանում բուռն կերպով քննարկվեց Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի շուրջ կառավարության նոր առաջարկը, ըստ որի պարտադիր պահումներն առաջարկվում է փոխարինել նպատակային սոցիալական վճարով: Իրենց ելույթների ընթացքում խմբակցության ներկայացուցիչները ներկայացրեցին, թե ինչպես են քվեարկելու նախագծին:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ի համար այս փաթեթն անընդունելի է, քանի որ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի պահանջվող բոլոր փոփոխություններին:
«Օրինաց Երկիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ Մհեր Շահգելդյանը, ով նշեց, թե այն տարբերակով, ինչ ներկայացվել է նոր կառավարությունը՝ ՕԵԿ-ը դեմ է։ Նա ընդգծեց, թե պարտադիր կուտակայինի վերաբերյալ հասարակության մեջ կա խիստ բացասական վերաբերմունք և ուժով չի կարելի ստիպել միանալ համակարգին։
ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկող Միքայել Մելքումյանը նույնպես հայտարարեց, թե իրենք դեմ են այս տեսքով այս ռեֆորմի իրականացմանը։
«Ժառանագությունը» և ՀԱԿ-ը նույնպես դեմ են. ստացվում է 6 խմբակցություններից հինգը դեմ են նոր նախագծին: