ՀԱՐՑ. Առաքվող ապրանքի ուղեկցող փաստաթղթի նկատմամբ ի՞նչ պարտադիր վավերապայմաններ են սահմանված:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված դրույթներով, այն է` ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետեւյալ վավերապայմանները`
• ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը,
• առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն,
• առաքման կամ տեղափոխման ամսաթիվը,
• առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը եւ պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը,
• առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում,
• առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների գինը (արժեքը) հանրագումարով,
• առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)` ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անուն-ազգանունը,
•գրանցման գրքի, էջի եւ տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է կանոնավորապես հետեւել նշված կետերին, որպեսզի դրանցից ցանկացածի խախտումն անհեթեթ տուգանքի առիթ չդառնա: