Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել իր ինքնիշխանությունը: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԴԺՀ Գերագույև խորհրդի նախագահ Վլադիմիր Մակովիչը:
Ավելի վաղ նման խնդրանքով ԴԺՀ-ն դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հունիսի 11-ին Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը նման խնդրով դիմեր էր 13 երկրների ղեկավարներին, այդ թվում Ռուսաստանին, Աբխազիային և Չինաստանին: