Չիփսերն արգելակում են ուղեղի զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիփսերը ոչ միայն ճարպակալում են առաջացնում, այլև խոչընդոտում են մանկական ուղեղի զարգացմանը: Նման եզրակացության են եկել Բրիստոլի համալսարանի մասնագետները:

Հետազոտությունների ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես է չիփսերի օգտագործումն ազդում 3-4 տարեկան երեխաների ուղեղի զարգացման վրա: Պարզվել է, որ այդ վնասաբեր ուտեստը մի շարք խախտումներ է առաջացնում՝ հանգեցնելով ուշադրության, հիշողության և ստեղծագործական ունակությունների թուլացմանը:

Գիտնականներն ընդգծում են, որ այդ շրջանում երեխան ակտիվ զարգանում է և ընկալում տարաբնույթ տեղեկատվություն: Չիփսերի պատճառով այդ կարևոր գործընթացում խափանումներ են առաջանում, հայտնում է rosbalt.ru-ն:




Լրահոս