ՀԱՐՑ. Ունեմ խանութ, նախկինում աղբահանության համար վճարում էի 5000 դրամ, այժմ վճարում եմ 19.000 դրամ: Խնդրում եմ բացատրել, թե ինչու է ավագանին նման որոշում կայացրել եւ գրեթե 4 անգամ ավելացրել հասարակական օբյեկտների աղբահանության գումարները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունը տեղեկացնում է, որ մինչեւ 01.01.2012թ. («Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը) աղբահանությունը կատարվում էր պայմանագրային հիմունքներով, եւ չկար որեւէ հաստատված սակագին: Հետեւաբար նախկինում պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայության գինը չի կարող հիմք հանդիսանալ համեմատական ուսումնասիրությունների համար:
Վարչությունը միաժամանակ տեղեկացնում է, որ կենցաղային աղբի համար 1 անձի հաշվարկով իրականացվող ծառայության դիմաց նախկինում գործող սակագինը չի փոփոխվել, իսկ ոչ կենցաղային աղբի համար Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված սակագինը` առեւտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի եւ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով` 1 քմ-ի համար սահմանված է 70 ՀՀ դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 30.72 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ` 70 ՀՀ դրամ):
Շինության ընդհանուր տարածքը մասնակի կամ բազմաբնույթ նպատակային նշանակությամբ օգտագործելու դեպքում բնակիչը կարող է դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարին` վճարների վերահաշվարկ կատարելու եւ աղբահանության վճարները հաշվարկելու` ըստ փաստացի նպատակային նշանակության եւ օգտագործվող մակերեսների:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպես են անում, որ մարդիկ սեփական ուժերով ու միջոցներով լուծեն աղբահանության խնդիրը: