Այսօր հունիսի 21-ն է` տարվա 172-րդ (173-րդ նահանջ տարիներում) օրը։
Ձեզ ենք ներկայացնում բոլոր ժամանակների առավել խոշոր և հայտնի իրադարձությունները, որոնք կատարվել են այս օրը:
1633 թվականի այս օրն է Գալիլեո Գալիլեյը դատապարտվել ինկվիզիցիայի կողմից։
1925 թվականին տեղի է ունենցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը:
1994 -ին` եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստաընկերությունը։
Կանադայում այսօր նշվում է աբորիգենների օրը, իսկ Յակուտսկում այսօր Նոր տարի է, կամ, ինչպես իրենք են ասում, ամռան ավանդական դիմավորումը:
Ֆրանսիայում այսօր` հունիսի 21-ին, երաժշտության օրն է նշվում:
Այսօր գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի որդու` կոմպոզիտոր Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ Բախի ծննդյան օրն է, ով մահացել է 1795 թվականին, ինչպես նաև ֆրանսիացի ֆուտբոլիստ, մարզիչ Միշել Պլատինիի ծննդյան օրը:
Հենց 1527 թվականին այս օրն է մահացել իտալացի խոշոր մտավորական, պետական գործիչ Նիկոլո Մաքիավելին: