
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ում նախօրեին ՀՀԿ անդամագրվելու համար դիմում էր հանձնել Աժ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածքից), երեկ “”ՀԺ””-ի թղթակցին ասել է, որ քննարկել են Հակոբյանի դիմումը և ընդունել Հանրապետական կուսակցություն: Հարցին, այսինքն` արդեն հստակ է նաև, որ ՀՀԿ-ն թիվ 41 ընտրատարածքում հենց Հակոբ Հակոբյանի թեկնածությու՞նն է առաջադրելու, Թադևոսյանը պատասխանել է. “”Ակնկալվում է, որ նրան կառաջադրենք, բայց վերջնական որոշում դեռ չկա, գործադիրում հարցը դեռ չի քննարկվել””: