
Թերթը գրում է, որ փետրվարի 28-ին` ժամը 14.00-16.30, ԱԺ-ի մուտքերին հարակից Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի ոչ երթեւեկելի հատվածում ՀՅԴ-ն հավաք կանցկացնի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի պահանջով: Հիշեցնենք, որ հենց նույն օրը կքննարկվի խորհրդարանական ընդդիմության` նույն թեմայով առաջարկը: “”Երկիր””-ը փորձեց ՀԱԿ-ից ճշտել` մասնակցելո՞ւ են, արդյոք, հավաքին: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ իր անձնական տեսակետով «կողմ է մասնակցելուն», սակայն Կոնգրեսում այս թեմայով որեւէ քննարկում դեռ չի եղել: Բացի այդ` դեռեւս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա օրինագծի քվեարկությունը: “”Երբ հստակեցվի, մենք էլ համապատասխան օժանդակություն կցուցաբերենք””,- ասաց նա””,- գրում է “”Երկիր””-ը: