
“”Ժողովուրդ””-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմել են, որ Երևանի Փափազյան 32 հասցեում գտնվող մի ավտոկայանատեղի կա, որի սեփականատերը “”Արաբկիր”” բժշկական կենտրոնի ղեկավար, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանն է: Տեղացած ձյան պատճառով Աժ պատգամավորի ավտոկանգառում սառցե բեկորներ են գոյացել, սակայն Բաբլոյանը չի բարեհաճում գումար ծախսել` կայանատեղին մաքրելու համար: Արդյունքում, մարդկանց մեքենաներն են վնասվում: Բաբլոյանը թերթի հարցին ի պատասխան հայտարարել է. “”Ի՞նչ ավտոկանգառ, ո՞ւմ սեփականությունն է, ինչի՞ մասին եք խոսում: Ես Ձեզ ասեմ, որ ես չեմ զբաղվում ոչ մի կառավարչական հարցերով””: