
Մաշտոցի պուրակի «բուտիկների» խայտառակությունից հետո
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել
է մայրաքաղաքի բնակիչների “աչքը մտնել” այլ գործողություններով: Առատ ձյան
հետեւանքներն անհապաղ վերացնելու փոխարեն` քաղաքապետարանը նոր-նոր է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական մայթերի մաքրման աշխատանքները: Երեկ Երեւանի Խանջյան փողոցում մի կողմից աշխատակիցները բահերով մայթերի սառույցներն էին կոտրատում, մյուս կողմից
էլ ճանապարհաշինարարները ասֆալտ
էին փռում` թաց փողոցների վրա: Անզեն աչքով կարելի
էր տեսնել, որ փռված ասֆալտը մեքենաների անիվների հետ րոպե առ րոպե քանդվում էր: Ի՞նչ է այս երեւույթը, եթե ոչ “”փողերի լվացում””: Դեռ լավ է, որ այս եղանակին կանաչապատում չեն իրականացնում: