
Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ գիշերվա սաստիկ բուքի պատճառով շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: