ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների շրջանում: Արդյունքում պարզվել է, որ 1-5 տարեկան երեխաների 35%-ն օրական խմում է առնվազն երկու բաժակ հյութ: Մասնագետները զգուշացնում են, որ մինչեւ 6 տարեկան երեխաները չպետք է մեկ բաժակից ավել հյութ օգտագործեն` հավելելով, որ կարեւոր չէ` հյութը բնական է, թե ոչ:Ընդ որում, սոցիալապես ավելի անապահով ընտանիքներում երեխաները ավելի շատ են չարաշահում հյութի օգտագործումը, այդ կերպ լրացնելով օրգանիզմում վիտամինների պակասը:”Ծնողները հյութը համարում են երեխայի օրգանիզմը վիտամինով ապահովելու բավական հեշտ տարբերակ, սակայն մեր օրերում շատ դժվար է տարբերել 100%-ոց մրգային հյութը շաքարի պարունակությամբ ըմպելիքներից: Համենայնդեպս, սահմանափակվեք օրական մեկ բաժակ հյութով, եթե նույնիսկ այն ամենալավն է”, – հավելել է Կլարկը:
Երեխաները չպետք է օրական մեկ բաժակից ավել հյութ խմեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ