
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, մեկնարկել է Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը:Դատական նիստին ներկայացել են ՀՀ Ճանապարհային Ոստիկանության տնտեսական բաժնի նախկին աշխատակիցներ, գործով անցնող ամբաստանյալներ Արա Լևոնյանը, Սամվել Մախմուրյանը, ՀՀ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ինչպես նաև դատարան է ներկայացվել ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը:Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացում կատարելու մեջ, որի հետևանքով ըստ մեղադրանքի պետությանը հասցվել է ավելի քան 200 մլն դրամի վնաս:Մինչ դատական նիստի սկսվելը Մարգար Օհանյանը շնորհակալություն հայտնեց այն լրագրողներին, ովքեր անդրադառնում են այս գործին և լուսաբանում են:Այսօրվա դատական նիստի ժամանակ դատաքննությունը անցնում է այլ փուլ: Քանի որ մինչ այժմ դաարանը լսել է թե՛ վկաներին, թե՛ ամբաստանյալներին, այսօրվանից դատարանը անցնում է դատարանում առկա փաստերի ուսումնասիրությանը:Դատական նիստը շարունակվում է: