Հունիսի 20-ին ժամը 23:00-ին Ուկրաինայում ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին նախագահի հրամանը: Այն Պորոշենկոն արձակել էր նախօրեին՝ Դոնեցկի մարզի Սվյատոգորսկ քաղաք կատարած այցի ժամանակ:
Անջատողականներին մեկ շաբաթ ժամանակ է տրվում զենքը վայր դնելու համար: Նրանց, ով դա չի անի, խոստանում են ոչնչացնել, հաղորդում է Россия 24-ը:
Ինչպես նշել են Կրեմլի մամլո ծառայությունում, Պորոշենկոյի ծրագրում բացակայում է ամենակարևոր տարրը` բանակցությունների առաջարկը: Պորոշենկոյի ծրագիրը բաղկացած է 15 կետերից: Այն նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատել զենքը վայր դնողներին, ինչպես նաև ազատ արձակել պատանդներին: Ռուս-ուկրաինական սահմանագծում նախատեսվում է կառուցել 10 կիլոմետրանոց բուֆերային գոտի:
Ծրագրով նախատեսվում է զինյալների զինաթափում, վարչական շենքերի ազատագրում, կետնրոնական հեռուստատստատեսության և ռադիոյի ծրագրերի հեռարձակման վերականգնում: Խոսվում է նաև իշխանության ապակենտրոնացմանն ուղղված քայլերի մասին: Խոսք է գնում Սահմանադրության փոփոխության և ռուսերեն լեզվի պաշտպանության մասին: