Հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հաշվետու ամիսներին առավել զգալի աճ է գրանցվել այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսության ծառայությունների և առևտրի ոլորտներում:

Այսպես, հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 471,74 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 0,2%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 5,4%-ով և կազմել 160,75 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 404,23 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 3,1%-ով:

Հանրապետությունում առևտրի շրջանառությունն աճել է 5,1%-ով և կազմել 812,51 մլրդ ՀՀ դրամ: Շինարարության համախառն ծավալը կազմել է 90,85 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 0,5% աճ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 4,4%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 107.9%:




Լրահոս