
28-ամյա հարձակվող Նարեկ Բեգլարյանը կրկին հանդես կգա «Միկայում», որի մարզական պատիվը նա պաշտպանում էր 2005 թվականից:
Հեցնենք, որ վերջին մրցաշրջանում Ն. Բեգլարյանը հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»:
Կապանյան ակումբում Նարեկը 33 խաղում խփել է 13 գնդակ: Հարձակվողը «Միկայի» հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: