ՄԻ-5-ի նոր առաջնահերթությունը բրիտանացի ջիհադականների հայտնաբերումն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հակահետախուզական ՄԻ-5 ծառայությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է համարում բրիտանացի ջիհադականների հայտնաբերումը, պարզել են BBC-ի թղթակիցները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը նախօրոք հայտարարել էր, որ գրոհայիններրը հարձակում են նախապատրաստում Միացյալ Թագավորության վրա:

«Իրաքի և Լևանտի իսլամանակ պետություն» կազմակերպությունում այս պահին ներգրավված են Մեծ Բրիտանիայի 400-500 քաղաքացիներ:

Հետախուզության աշխատանքի նոր ուղղության մասին հայտնի է դարձել այն տեսանյութի հրապարակումից հետո, որում բրիտանացի ջիհադականներին կոչ են անում միանալ Իրաքում և Սիրիայում ընթացող պայքարին:

Տեսագրություն ֆիքսված երիտասարդներից մեկը Կարդիֆում ծնված 22-ամյա Նասեր Մուտհանն է: Նա ծրագրում էր բժշկություն սովորել և այս մասնագիտությամբ 4 բուհեր ընդունվել: Նրա հոր խոսքով, Նասերը մի օր ուղղակի անհետացել էր՝ չասելով, թե ուր է գնում: Այն տեղեկությունը, թե որդին մեկնել է Սիրիա պատերազմելու, ուղղակի շոկի էր ենթարկել նրա հորը:




Լրահոս