Խորհրդարանում իրավիճակը թեժ է. պատգամավորները քվեարկե՞լ են միմյանց փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում իրավիճակը սպասվածից էլ ավելի թեժ էր: Կուտակայինի մասին օրենքի փոփոխված տարբերակը քվեարկության դնելուց հետո իրավիճակն էլ ավելի թեժացավ:

Վարման կարգով հանդես գալով՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ պահանջում են հարգել օրենքը: «Երբ քվեարկությունից հետո խնդրում ենք ցույց տալ պատկերը, տեսնում ենք, որ իրար փոխարեն են քվեարկել և մատնացույց ենք անում: Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք, տղամարդկությունն էնա, որ ամեն մեկն իր գործն անի և պատասխան տա դրա համար: Խնդրում եմ, պարոն Սահակյան, Ազգային ժողովի փոխնախագահներ, եղեք օրենքի սահմաններում», – նշեց նա:

Այս ամենին արձագանքելով՝ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը նշեց. «Եթե որոշ մարդիկ տեսողության խնդիր ունեն, ապա կարող եք գնալ հիվանդանոց, ստուգվել: Թող որևէ մեկը չասի, որ ես քվեարկել եմ մեկ ուրիշի օգտին: Եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, ապա ուրիշ տեղ կա տղամարդկությունը պարզելու համար», – հայտարարեց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ պետք չէ ավանտյուրաներով շարժվել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը 20 րոպե ընդմիջում էի պահանջում, սակայն ԱԺ նախագահը ոչինչ հաշվի չէր առնում: Ի վերջո քառյակը բոյկոտեց նիստը և դուրս եկավ դահլիճից:




Լրահոս