Մարգար Օհանյանը իրեն վերագրվող մեղադրանքները լկտի սուտ է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարգար Օհանյանի գործով դատական գործը մոտենում է ավարտին: Այսօր դատարանն ավարտեց դատաքննության եւս մեկ փուլ: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ, որտեղ էլ կլսվի երկու կողմերի` թե՛ մեղադրողի, թե՛ պաշտպանական կողմի ճառերը: Դատական հաջոդ փուլին անցնելու եւ մեղադրական ճառը պատրաստելու համար մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդեց նիստը հետաձգելու համար: Դատավոր Մխիթար Պապոյանը դատական նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 1-ը: Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը կարդաց դատարանին ներկայացրեց մինչ այժմ չհրապարակված նախաքննական ցուցմունքները եւ առերես հարցաքննությունները:Այսօր էլ դատարանում Մարգար Օհանյանն ասաց, որ ինքը ոչ մի կապ չունի այս ամենի հետ և այդ ամենը “լկտի սուտ է”: “Ի սկզբանե սա կեղծ մեղադրանք է, եւ սարքել են իմ գլխին: Դուք ոչ մի բենզինի կտրոն չեք գտել, նման բան չկա”,-եզրափակեց Մարգար Օհանյանը:




Լրահոս