
Դերասան Սեպուհ Ապիկյանն անդրադարձել է իր առողջական վիճակին:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Երևանի Բագրեւանդ փողոցում դերասան Սեպուհ Ապիկյանն իր դստեր հետ մոտոցիկլով վթարի էր ենթարկվել: Մոտոցիկլետը բախվել էր ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։
«Ես արդեն տեղափոխվել եմ հիվանդանոցից տուն: Մնացածը երևի թե կանի ժամանակը… Պետք է սպասեմ, թե երբ ինքնազգացողությունս կլավանա: Կարծում եմ՝ առաջվանը էլ չեմ լինի, սակայն հուսով եմ, որ գոնե կունենամ այնքան ուժ և էներգիա, որոնք ինձ թույլ կտան շարունակել աշխատել իմ սիրելի գործով, բեմով և էկրանով, ներկայացումներով և նկարահանումներով»,-հայտնել է դերասանը: