20 կգ մարիխուանա, 90 կգ հերոին.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ԳԴ-ից հայտնում են, որ անցած տարի Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1525 դեպք` գրեթե նույքան, որքան 2010-ին (1524 դեպք) և առգրավվել է 128 կիլոգամ տարբեր տեսակի թմրամիջոց, այդ թվում՝ 20 կգ մարիխուանա, 90 կգ հերոին, 4 կգ ամֆիտամին, տվյալներն այսօր հրապարկեց Գլխավոր դատախազությունն իր ամփոփիչ նիստում։  2012 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ազատազրկվածների և քրեակատարողական հիմնարկներում (ՔՀԿ) պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4532, ինչը 610–ով ավելի պակաս է, քան 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՔԿՀ-ներում սպանությունների կամ դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել:  Ճանապա հատրանսպորտային հանցագործությունները հանրապետությունում աճել են 70 դեպքով կամ 7,9%-ով (883-953): Տասներեքով կամ 7,1%-ով աճել են մահվան ելքով տրանսպորտային հանցագործությունները (182-195): Նշված հանցատեսակի բացահայտումը կազմել է 89% (2010թ. 88%): Չի բացահայտվել մահվան ելքով հանցագործության 17 դեպք, որից 9-ը՝ Երևան քաղաքում, 3-ը՝ Արարատ, 2-ը Արմավիր, և 1-ական Լոռի, Արագածոտն, Գեղարքունիք մարզերում: 2010թ. ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 895 նյութ, որոնցից 385-ով հարուցվել է քրեական գործ, ապա 2011թ. նախապատրաստվել է 913 նյութ կամ նախորդ տարվա համեմատությամբ 18-ով ավելի, որոնցից 395-ով հարուցվել է քրեական գործ: 2011թ. դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 129 քրեական գործ` 189 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել է 109 քրեական գործով 158 անձ, նրանց թվում 68-ը` պաշտոնատար անձ: Դատապարտված անձանցից 102-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի, 41-ը` տուգանքի (նախորդ տարի 60), մյուսները` այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 64.5%` նախորդ տարվա 56%-ի դիմաց:




Լրահոս