Օբաման և Մերկելը քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջեցների կիրառման հարցը: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտաարությանը:

«Նրանք (Մերկելն ու Օբաման) համաձայնել են, որ եթե Ռուսաստանը հստակ ոչինչ չձեռնարկի Ուկրաինայի արևելքում իրադրության ապառազմականացման համար, ապա ԱՄՆ-ն և ԵՄ-ն կհամաձայնեցնեն հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցը (Ռուսաստանի դեմ)», – հայտարարել են ԱՄՆ վարչակազմից: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ Կրեմլը պետք է իր զորքերը ետ քաշի ուկրաինական սահմաններից և համոզի գրոհայիններին զենքը վայր դնել:

Ուրբաթ Օբաման քննարկել էր Ուկրաինայի իրադրությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Երկու երկրների ղեկավարները ողջունել էին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից կրակի միակողմանի դադարեցման նախաձեռնությունը:




Լրահոս