Եթե այդպիսին է իշխող մեծամասնության ղեկավարը, դե պատկերացրեք. Ա.Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քվեարկությունից հետո ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները հանդիպում էին անցկացնում ԲՀԿ խմբակցությունում:   ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդես են գալու մամուլի ասուլիսով և կներկայացնեն իրենց դժգոհությունները:

«Այս օրենքի «ընդունումը» համարում ենք հակաօրինական, իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ի օրենսդրության համաձայն՝ առ ոչինչ կամ իրավական ուժ չունեցող իրավական ակտի կիրառումը կառաջացնի քրեական պատասխանատվություն»,-հայտարարեց պատգամավորը:

Նա ասաց, որ ցանկանում են շրջանառության մեջ դնել կանոնակարգ օրենքի փոփոխության օրինագիծ, որի համաձայն անհրաժեշտ իրավական հիմք կստեղծվի՝ բացառելու անօրինական քվեարկությունները:

Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորների պահվածքին, ապա Մինասյանն ասաց. «Ես որևէ քաղաքական ուժի վիրավորելու խնդիր չունեմ, բայց երբ չափն անցնում են, այդ թվում նաև իշխող մեծամասնության խմբակցության ղեկավարը, իմ համար զարմանալի է: Եթե այդպիսին է իշխող մեծամասնության ղեկավարը, դե պատկերացրեք՝ մեր երկրի վիճակն ինչ կլինի», – նշեց նա:




Լրահոս