Անգլիական Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Լեսթերը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այս մասին գրում է Championat.com-ը:
Անգլիայում գտնում են, որ մոսկովյան ակումբը պատրաստ կլինի բաժանվել ֆուտբոլիստից 7 մլն ֆունտի դիմաց: Ավելի վաղ հաղորդվում էր 26-ամյա հարձակվողի նկատմամբ «Վեսթ Բրոմվիչի» և «Լիվերպուլի» հետաքրքրության մասին:
Ավարտված մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 27 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ: