
Այս տարի հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ