«Դ!եմ եմ»-ը մանրադրամներ նետեց պատգամավորների և նախարարի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մի քանի  անդամներ այսօր կրկին Ազգային ժողովի մուտքի մոտ էին: Նրանք վաղ առավոտից սպասում էին խորհրդարանի պատգամավորներին:

«Դ!եմ եմ»-ի անդամները Ազգային ժողովից դուրս եկող պատգամավորներին և նախարար Արտեմ Ասատրյանին ընդունեցին վանկարկումներով, ինչպես նաև մանրադրամներ նետեցին նրանղ ուղղությամբ:

Ներկա էին նաև մանկավարժներ, ովքեր բողոքում էին, որ աշխատավարձերի բարձրացումը շրջանցելու է իրենց:




Լրահոս