
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների ընդլայնված նիստ:Նիստում քննարկվել են մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: Հանգամանալից անդրադարձ է եղել խորհրդարանական ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցերին: Գրասենյակի ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ առաջիկա անելիքների կապակցությամբ: