Բեռնատարի բախումը ռեստորանին՝ շենքի համար ճակատագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Նյու Յորք նահանգի հյուսիսում մարդատար մեքենաներ տեղափոխող բեռնատարը բախվել է Իտակա քաղաքում գտնվող ռեստորանին, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, չորսը` վիրավորվել: Շենքը լրջորեն վնասվել է. հայտնում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16.00-ին: Simeon’s ռեստորանի հետ բախվելուց անմիջապես հետո բեռնատարը սկսել է այրվել, սակայն կրակը շուտով հաջողվել է մարել:

Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարի վարորդը չի կարողացել շրջադարձի ժամանակ կառավարել մեքենան: Զոհվածը ռեստորանի հաճախորդ էր, թե ուղղակի անցորդ, հայտնի չէ: Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ չորս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Ռեստորանի շենքն այնքան լրջորեն է վնասվել, որ ցանկացած պահի կարող է փլվել:




Լրահոս