ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ անցյալ շաբաթ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ որպես այդ տարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվելիք թեկնածու ներկայացվել է «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր դարձած Մանվել Բադեյանը: Նա կփոխարինի Տ.Արզաքանցյանին: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Բադեյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել տեղի ՀՀԿ-ականների կողմից: Վերջիններս շվարել են, քանի որ նրան լավ չեն ճանաչում մարզում, ուստի դժվար է լինելու պատգամավոր դարձնելը: Արագածոտնում եւս Տ.Սարգսյանը չի կարողացել վերջնական հայտարարի բերել ՀՀԿ-ականներին: Նախնական տեղեկություններով` ՀՀԿ շտաբը համակարգելու է մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրին: Սակայն նման նկրտումներ ունի նաեւ Թալինի նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ-ական քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Ընդ որում, Մնացականյանն աչք ունի նաեւ ԱԺ պատգամավորի մանդատի վրա:




Լրահոս