![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/o_840106.jpg)
Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում` Մանհեթենում գտնվող հիվանդանոցի պատուհանից պատահական գնդակ է ներխուժել: Կրակոցից կոտրվել է 8-րդ հարկում գտնվող հիվանդասենյակի ապակին:
Ապակու կտորից վիրավորվել է հիվանդին, ով հետվիրահատական վերականգնողական կուրս էր անցնում: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի խափանվել:
Ոստիկանությունը փնտրում է կրակ արձակողին: