
ԱԺ ոչ իշխանական ուժերի բոյկոտից հետո արտահերթ նիստում օրինագծերի քննարկումներն ընթանում են շատ արագ կերպով: Ոչ իշխանական ուժերի բացակայության պատճառով զեկուցողներն արագ ներկայացնում են նախագծերը և նրանց հարցեր գրեթե չեն հնչում:
ԱԺ դահլիճում պատգամավորներ նույնպես քիչ են մնացել և այս տեմպերով այսօր խորհրդարանը միգուցե հասցնի ավարտել օրակարգում ընդգրկված հարցերը: