ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը վերջերս մասնակցել է ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած խորհրդաժողովին: Բայց ԱԺ կայքում այս իրադարձությունը ներկայացված էր որպես «ԵՄ խորհրդարանական խմբի» խորհրդաժողով: Եւ սա այն դեպքում, երբ ԵՄ-ում չկա որեւէ խորհրդարանական  խումբ, բնության մեջ գոյություն չունի նման մարմին ընդհանրապես: Փոխարենը կա ընդամենը ԵՄ խորհրդատվական խումբ, որի` ԱԺ-ում ներկայացուցիչն Էդուարդո Օչոյան է: Եթե Նիկոյանի ծննդյան օրն ԱԺ կայքում տեղ գտած տառասխալները կարելի էր մեկնաբանել որպես քեֆի հետեւանք, ապա այս անգամ կատարվածը, մեղմ ասած, չիմացության եւ անգրագիտության հետեւանք է: Ի դեպ, ասում են` Սամվել Նիկոյանը նոր speechwriter` ելույթներ կազմող ունի` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, քանի որ իր շրջապատում ամենագրագետն է, նաեւ կապեր ունի ԵԺԿ-ում: Հենց նա է գրել Նիկոյանի այդ օրվա ելույթը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Ա. Զաքարյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ ինքը նման գործունեություն չի ծավալում:




Լրահոս