Նոր Ուրենգոյի քննիչները 1 օրում բացահայտել են Քննչական կոմիտեի շենքի հրկիզման դեպքը: Պարզվել է, որ հանցագործները տնտեսական անվտանգության ՆԳՆ քաղաքային վարչության նախկին աշխատակիցներ Իգոր Պ.-ն և Սերգեյ Գ.-ն են:
Իրավապահների կարծիքով՝ նախկին ոստիկանները հայտնաբերել են մի կնոջ, որը ապօրինի խաղասրահ է ունեցել, և նրանից պահանջել 60 հազար ռուբլի` քրեական գործ չհարուցելու դիմաց: Արդյունքում իրենք՝ իրավապահները, հայտնվել են սեփական անվտանգության աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Փետրվարին նրանց դեմ գործ է հարուցվել, և նրանք հեռացվել են աշխատանքից:
Հետաքննությունից հրաժարվել չցանկացած քննիչներից վրեժխնդիր լինելու համար նախկին ոստիկանները հրդեհ են կազմակերպել: Այդ նպատակով նրանք Քննչական կոմիտեի շենք են բերել 3 բաք բենզին: Հրկիզումից միակ տուժողը եղել է հանցագործներից մեկը: