Էդ. Շարմազանովն արձագանքեց «քառյակի» մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դահլիճից  հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ` անդրադառնալով քառյակի հայտարարությանը: Նա նշեց, որ նրանց հայտարարությունն իրականությանը չի համապատասանում, և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր նախագծի քննարկումներն ու քվեարկությունն օրինական են:

Շարմազանովը նաև ընդգծեց, որ ընդդիմության այն պատճառաբանությունները, թե ԱԺ ղեկավարությունը հակաօրինական քայլ է արել և թույլ չի տվել ընդդիմությանը երկրորդ 20  րոպեանոց ընդմիջումը վերցնել, անհիմն են, քանի որ ընդմիջում հնարավոր է վերցնել միայն 1 անգամ:

Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը քվեարկվել է ոչ իշխանական ուժերի կողմից խնդրած քսան րոպե ընդմիջումից հետո, և նույն հարցի վերաբերյալ մեկ անգամից ավելի ընդմիջում հնարավոր չէ վերցնել: Ուստի ևս մեկ անգամ վերահաստատում ենք, ինչպես Մուրադ Մուրադյանի և Արման Սահակյանի դեպքում չի եղել քվեարկություն, փաստաթուղթը իմ մոտ է, և կարող եմ բոլորին տրամադրել, այնպես էլ այս մեղադրանքը, որ իբր թե մենք չենք տվել, ԱԺ նախագահը չի տվել 20 րոպե ընմիջում սուտ է, որովհետև տրվել է 20 րոպե ընդմիջում և Կենսաթոշակային համակարգի մասին օրենքը քվեարկվել է անմիջապես ընդմիջումից հետո»:




Լրահոս