ԵԿՄ-Ն «ԴՈՒԽ» Է ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը ԵԿՄ-ի 9-րդ համագումարի ժամանակ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք առաջիկա ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին: Սակայն դաշնակցական երկրապահները` սկսած վարչության անդամ Արթուր Աղաբեկյանից, կարծես հրաժարվում են սատարել: «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե ԵԿՄ ղեկավարն ինչպես է պաշտպանելու Սարգսյանին, եթե երկրապահները հրաժարվում են: Ողջ ԵԿՄ-ի անունից խոսելու լիազորությունը տրվեց ԵԿՄ նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանին, որը «Ժողովուրդ»-ին բացատրեց. «Նայած որտեղ ենք պաշտպանում, ինչ պրոցեսներում, ինչի մասին ա խոսքը: Ես բացատրեմ: Նախագահին աջակցելու հիմնական նպատակը վերաբերել է արտաքին մարտահրավերներին դիմակայելուն, որ նախագահի թիկունքն էլ ավելի ուժեղ լինի: Այնտեղ շեշտվել է, որ ինքը հասարակական կազմակերպություն է, ընտրություններին չի մասնակցելու: Համագումարին որեւէ կուսակցություն հրավիրված չէր, հրավիրված էր ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Խորհրդարանական ընտրությունների մասին խոսք չի եղել, եւ ոչ էլ որեւէ  կուսակցության մասին է խոսք եղել, ուղղակի որ ավելի ուժեղ լինի թիկունքը, որ ավելի կարանա դրսերում դուխով խոսի նախագահը»:




Լրահոս