
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14 տոկոսով:
Դպրոցներում և ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը` 9 %-ով:
Քոլեջներում և արտադպրոցական հաստատություններում հաշվարկային աշխատավարձը բարձրանալու է մոտ երկու անգամ:
Բուհերում և գիտական հիմնարկներում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը:
Իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է շարունակել ջանքերը կրթության ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացնելու համար»: