Հավատո՞ւմ եք զեղչերին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ամռան ամիսներին խանութների ցուցափեղկերին շատանում են շշմեցուցիչ զեղչեր խոստացող առաջարկները: Թե որքանով են դրանք իրական, Armlur.am-ը հետաքրքրվեց սպառողներից:

Կարծիքները ավելի քան բազմազան էին. մի մասն ընդհանրապես չէր հավատում զեղչերին և երբևէ չէր տրվել գայթակղիչ առաջարկներին, մյուսները նշում էին, թե հայտարարվող զեղչերն իրական են, ու արժե նման եղանակով գնումներ կատարել:

Ավելի հավանական էր այն մարդկանց տեսակետը, ովքեր նշում էին, թե սկզբից խանութները բարձրացնում են գինը, հետո հայտարարում զեղչի մասին ու հին գնով վաճառում ապրանքը:

Եվ ստացվում է, որ առևտրի և սպասարկման ոլորտը դարձյալ լուրջ բարեփոխումների կարիք ունի, որպեսզի մարդիկ իրենց խաբված չզգան, իսկ նման առաջարկներին չհավատալու հիմքեր չունենան:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս