ՀԱՇԻՎ Է ՊԱՀԱՆՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նախօրեի երեկոյան ընդհարում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի եւ Ծառուկյան թիկնազորի նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ական, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի միջեւ: Համաձայն մեզ հասած տեղեկությունների` Պալաչը, չբավարարվելով ՀՀԿ շարքերն անցնելով, այժմ ամեն գնով աշխատում է իր նախկին ղեկավարի` Ծառուկյանի դեմ, ինչն էլ նյարդայնացրել է Գուլոյանին: Վերջինս Պալաչին հիշեցրել է, թե նա ում շնորհիվ է «հացի տեր դարձել», ասել, որ իրենք են ողջ կյանքը պահել նրան, մինչդեռ վերջինս հիմա իրենց դեմ է դուրս ելել: Մեր տեղեկություններով` թեեւ խոսակցությունը բավական թեժ է եղել, սակայն բանը չի հասել ծեծկռտուքի կամ փոխհրաձգության: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանն այս լուրերը որակեց «անլուրջ խոսակցություն»:




Լրահոս