Աշխարհը նշում է ամառային արևադարձի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին նշվում է «լիտան» կամ ամառային արևադարձի օրը:

Անգլոսաքսոնյան բարբառով «լիտան» նշանակում է «տարվա մեջ ամենաերկար օր»: Բրիտանիայի կելտ ժողովուրդների մոտ ամառային արևադարձի տոնի ժամանակն ինքնին խոսում է արևի պաշտամունքի հետ դրա կապի մասին: Այդ իսկ պատճառով դրա տոնակատարությունը նման է ձմեռային արևադարձի տոնին:

Երկու օրերի հետ էլ կապված են կելտերի լեգենդները չար ուժի մասին, որն առավել հզոր է դառնում հենց այդ օրերին: Տոնակատարության ընթացքում հիմնական տեղը զբաղեցնում կրակները և կանաչը. տեղեկացնում է Calend.ru-ն:

Արևի պաշտամունքի հետ է կապված նաև շոտլանդացիների ավանդույթը սարի գագաթից կամ գետերի զառիթափ ափերից չորախոտով պատված և հրկիզված անիվներ գլորելը: Այդ ավանդույթը երբեմն օգտագործվում է գուշակություն անելու համար: Եթե անիվը գլորվելու ողջ ընթացքում այրվում էր, ապա համարվում էր, որ տարին պտղաբեր է լինելու:




Լրահոս