ԲՀԿ-Ն «ՀԱՅԲՈՒՍԱԿ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողներից անձնագրի տվյալներ են պահանջում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր բաժանեն: Փորձեցինք համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանից ճշտել, թե ինչու են առանց ուսանողների կարծիքը հաշվի առնելու նրանց անդամագրում ԲՀԿ-ին: «Բացարձակ սուտ է, մա՛րդ ուղարկեք, թող գան, ստուգեն, որ ժամին ուզում են, կարող են գալ, ստուգել եւ Ձեզ տեղեկություն տրամադրեն, բացարձակ սուտ է»,-վստահեցրեց Հարությունյանը: Մինչդեռ այնտեղից եկած ուսանողները հակառակն էին պնդում: Հիշեցնենք, որ մեզ տված հարցազրույցից հետո Ա.Հարությունյանի դիրքերը ԲՀԿ-ում թուլացան, դրա համար էլ նա, ուսանողներին ԲՀԿ-ացնելով, փորձում է ապացուցել իր հավատարմությունը Գ.Ծառուկյանին:




Լրահոս