Որքան կեղտոտ է օդը, այնքատ վատ է աշխատում ուղեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները պարզել են, որ ավտոմեքենաների արտանետումներն ու օդի աղտոտման այլ գործոններ բացասաբար են անդրադառնում տարեց մարդկանց մտավոր ունակությունների վրա:

Հետազոտողներն ուսումնասիրել են 780 մարդկանց վիճակը, որոնց տարիքը 2001-2002թթ. եղել է 55-ից բարձր:

90-ականներին մասնագետները սկսել են չափել օդն աղտոտող մասնիկների քանակն այն վայրերում, ուր ապրում են այդ մարդիկ: Մտավոր ունակությունները որոշվել են հիշողության ստուգման և մաթեմատիկական թեստերով: Գնահատականները նշանակվել էին արված սխալների հիման վրա. տեղեկացնում է  MedDaily-ն:

Պարզվել է, որ առավել աղտոտ օդ ունեցող վայրերում ապրող մարդկանց մոտ սխալների թիվը շատ ավելի մեծ է եղել: Հայտնի է, որ օդն աղտոտող մասնիկները կարող են ներթափանցել արյան անոթներ, որտեղից էլ հասնում են մարդու ուղեղին: Դրանց ազդեցությամբ էլ պայմանավորվում է մտավոր աշխատանքի վատթարացումը:




Լրահոս