Քրեական աշխարհի ներկայացուցիչները մի քանի շարժառիթներ են ներկայացրել վերջերս սպանված «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյի` Տիմոխի մահվան դեպքի մասով:
Սլավոնացի հանցագործները գործընկերներին հայտնել են, թե հանցագործությունը վրեժի արդյունք էր: Նրանց խոսքերով` 2009 թվականին մեկ այլ «օերնքով գող» Անդրեյ Գոլուբի (Սկիֆ) գնդակահարության հետևանքն էր Տիմոխի մահը: Օպերատիվ խումբը ենթադրում է, որ միակ վարկածը հարձակման նման տարբերակի առկայությունն է:
Օրերս «օրենքով գողեր» Յուրի Պիչուգինը (Պիչուգա) և Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես) մի քանի այլ գողերի միջոցով պարզել են, թե ինչու է սպանվել Ալեքսանդր Տիմոշենկոն: Նրանց վարկածի համաձայն` Տիմոխից վրեժ են լուծել 2009 թվականին տեղի ունեցած կրակոցի պատճառով, ինչի արդյունքում սպանվել էր Անդրեյ Գոլուբը` Սկիֆ մականվամբ:
Դրա հետ միասին Պիչուգան և Վոսկրեսը դադարում են պարզել, թե արդյոք նրանք անձամբ մասնակցություն ունեցե՞լ են Տիմոշենկոյի սպանությանը, թե՞ «դատավճիռը» կայացվել է ուրիշ «գողերի» միջոցով:
Հարկ ենք համարում նշել, որ վերջին ժամանակներում Պիչուգինն ու Խրիստոֆորովը, ովքեր ժամանակին մտնում էին Դեդ Հասանի կլանի մեջ (Ասլան Ուսոյան` սպանվել է 2013 թ. հունվարին), հեղափոխել են քրեական աշխարհի չեղած ակտիվությունը:
Այսպես, նրանք եղել են «սխոդկաների» այն դրդապատճառներից, որոնց «գծերից գցել» են սլավոնական «գողերի արտադրամասի» երկու լեգենդները` «օրենքով գողեր» Ալեքսանդր Սևերովը (Սաշա Սևեր) և Ալեքսանդր Օկունևը (Սաշա Օգոնյոկ): mzk.ru գործակալության աղբյուրների խոսքերով` Պիչուգինի և Վոսկրեսի գործողությունները բացասական չեն ընդունվել սլավոնական ամենատիտղոսավոր «գողերի»` Պետրիկի, Միշա Լուժենսկու և Տյուրիկի կողմից: Նրանք Պիչուգինի և Խրիստոֆորովի գործողություններում ոչ մի դեմ արտահայտություն չեն արել:
Օպերատիվ խմբի ներկայացուցիչները հայտարարել են, թե Տիմոխի առաջ քաշած նման տարբերակը հավանական է, և մյուս տեսակետների հետ միասին այն դիտարկվում է քննության կողմից:
Անդրեյ Գոլուբևը թագադրվել էր 2000 թվականին` Վլադիմիր Սավոսկինի (Սավոսկա), Վիտալի Իզգիլով (Զվեր) և Վլադիմիր Բիրյուկովի (Բիրյուկ) կողմից: Վերջինս այդ ժամանակաշրջանում հանդիսանում էր Բելոռուսի քրեական աշխարհի լիդերներից մեկը և այդպիսին մնաց մինչև 2009 թվականի փետրվարը, երբ մահացավ տարօրինակ հանգամանքներում Սմոլենսկում (անմիջապես այն բանից հետո, երբ ազատ արձակվեց СИЗО-ից):
Այդ ժամանակաշրջանում բելոռուսցի հանցագործները, ինչպես նաև ԱՊՀ-ի գրեթե ողջ քրեական հեղինակությունը, բաժանվել էին երկու հակամարտող ուժերի միջև` նրանք, ովքեր կողմ էին Դեդ Հասանին, և նրանք, ովքեր աջակցում էին «օրենքով գողեր» Տարիել Օնիանիին (Տարո) և Մերաբ Ջանգվելաձեին (Մերաբ Սուխումսկի): Վերջիններիս կողմում էին հեղինակավոր բելոռուսցի «գողեր» Ալեքսանդր Տիմոշենկոն և Դմիտրի Գալեևը (Գալեյ):
Այս քայլին նրանց գնացել էին նաև անձնական դրդապատճառներով: Դեդ Հասանի մտերիմ Պիչուգան մի անգամ ծեծի էր ենթարկել Գալեևին: Սրանից հետո Ասլան Ուսոյանը, «գրանցելով» Տիմոշենկոյին ու Գալեևին իր թշնամիների ցուցակում, սկսում է ուժեր փնտրել, որոնք կկարողանային կոտրել նրանց հեղինակությունը Բելոռուսում:
Օպերատիվ խմբի խոսքերով` այս ամենին հետևել Հասանը խնդրել էր իր ընկերոջը` Սկիֆային, ով հանդիսանում էր Բիրյուկայի կնքահայրը:
Գոլուբևը հասցնում է այս գործով զբաղվել, հատկապես Բիրյուկովի մահից հետո:
Ամենաշատը մեկ շաբաթվա ընթացքում նա կարողանում է իր «թևերի տակ առնել» Բիրյուկայի խմբի հանցագործների մեծ մասին, ինչպես նաև քրեական հեղինակություն Վիտալի Կորսակովին (Կորսակ): Գալեյի և Տիմոխի ազդեցությունը Բելոռուսի քրեական աշխարհի վրա զգալի չափով սկսում է ընկնել, ինչն արտահայտվում էր նրանց մոտ առաջացած անհանգստությամբ: Իրավապահ մարմիններում կանգնած աղբյուրի խոսքերով` Ալեքսանդր Տիմոշենկոն իր անհանգստության մասին պատմել է Մերաբ Ջանգվելաձեին, ինչից հետո, կարծես թե, Գոլուբևին պետք էր «գծերից գցել»:
2009 թվականին մայիսի 22-ին Մոսկվայի Վոլգոգրադյան պողոտայում կրակում են միջպետական ճանապարհի ուղղությամբ, որտեղ գտնվում էին Սկիֆն ու Կորսակը: Երկուսն էլ ստացած հրազենային վիրավորումից մահանում են: Տիմոխը Գոլուբևից 5 տարի 10 օր երկար է գոյատևում:
Ալեքսանդր Տիմոշենկոն սպանվում է 2014 թվականի մայիսի 31-ին Զնամենսկոյի Օդինցովսկի շրջանի եկեղեցու մուտքի մոտ: Հետախույզների փոխանցմամբ` «օրենքով գողը» երբեք հստակ օրակարգ չի ունեցել, սակայն նա պարտադիր եկեղղեցի է այցելել, մասնավորապես` շաբաթ առավոտները: Հենց այդ առիթից էլ օգտվել են վարձու մարդասպանները: Նրանք սպասել են Տիմոխին եկեղեցու մուտքի մոտ: Հենց այն պահին, երբ նա դուրս է եկել փողոց և փորձել է մոտենալ իր մեքենային, նրա մոտ են վազել երկու հոգի` գլխարկներով: Մի քանի անգամ կրակելով տուժողին` չարամիտներն անհետանում են մոտոցիկլետներով: Տիմոշենկոն մահանում է հենց դեպքի վայրում: