Վերջերս Գինեսի գրքում գրանցված Էրնանդես Գարիդոյին ծանոթներն անվանում են «Քսանչորս»:
Կուբայի Գուանտանամո նահանգի բնակիչը հայտնի է դարձել այն փաստի հետ կապված, որ յուրաքանչուր ձեռքին և ոտքին ունի լավ ձևավորված վեցական մատ:
Երբ նա լույս աշխարհ է եկել, մայրը տղայի վերջույթների վրա վեցական մատ է հայտնաբերել, մարմնի այլ մասերը համաչափ են եղել:
Ինքը ` Էրնանդեսը, բոլորովին չի ընկճվում: Անսովոր կազմվածքը միայն օգնում է նրան կյանքում: Տղան փող է աշխատում իր յուրահատուկ վարջույթներով արմավենու վրա մագլցելով և կոկոս հավաքելով:
«Հավելյալ մատներն իմ օրհնանքն են, դրանք ինձ փող վաստակելու հնարավորություն են տալիս», – ասում է Էրնանդես Գարիդոն:
Կուբացու բիզնեսներից է նաև զբոսաշրջիկների հետ լուսանկարվելը: Նա ամեն նկարից 10 դոլար է աշխատում այն դեպքում, երբ իր հարազատ Բարակոա քաղաքում ամսական միջին աշխատավարձն ընդամենը 20 դոլար է: