Աջափնյակցիները կպայքարեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի շենքերի մոտ հավաքվել էին մի խումբ երիտասարդներ և «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» գոռալով և ՀՀ եռագույնը  ձեռքներին՝ շրջում էին 16-րդ թաղամասում:

Բնակիչներն Armlur.am-ին հայտնեցին, որ այս պահին մի քանի շենքում էլեկտրաէներգիա չկա և դեռ չգիտեն` երբ կլինի:

Բողոքող երիտասարդներից մեկը կոչ է անում բոլորին հավաքվել և միասին լուծել խնդիրը:

«Ոչ ոք մեր խնդիրը մեր փոխարեն չի լուծելու: Ո՛չ թանկացմանը»,- գոռում են երիտասարդները, ինչին բնակիչները «Այո» են պատասխանում:

Բնակիչներից մեկը հայտնեց, որ հունիսի 23-ին` երկուշաբթի օրը, ժամը 12:00-ին իրենք պատրաստվում են հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ և բողոքի ակցիա կազմակերպել:

 

10351819_665629730190488_4529399325490506860_n     10470608_665629753523819_1514424157159725947_n




Լրահոս