ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին հրավիրված էր Իջեւանի ավագանու նիստ, որը չկայացավ արդեն ավանդական դարձած պատճառով` քվորում չկար: Ավագանու 13 անդամից նիստին մասնակցում էր 7-ը: Հաջորդ օրը` փետրվարի 21-ին էլ արտահերթ նիստ հրավիրվեց, սակայն վերստին նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու 6 անդամները չէին ներկայացել: Իջեւանը շարունակում է մնալ Տավուշի մարզի միակ համայնքը, ուր ավագանին չի հաստատել համայնքի այս տարվա բյուջեն: Իսկ այս ընթացքում Տավուշի մարզկենտրոնում արտառոց դեպք է եղել:  2011թ.  դեկտեմբերի 26-ին Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը, ով այդ ժամանակ փոխարինում էր քաղաքապետարանի գույքահարկի բազայի աշխատողին, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ մի օբյեկտի վերջին 5 տարվա գույքահարկի 1 միլիոն 900 հազար դրամ պարտքից գույքահարկի բազայում մուտքագրել է 1 միլիոն 123.000  դրամ: Սակայն մուծում իրականում չի կատարվել: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը  հայտնաբերել է այս խախտումը: Մեկ ամիս անց` հունվարի 26-ին,  Աստղիկ Եգանյանը, գիշերը մտնելով քաղաքապետարանի շենք, «վերականգնել է» այդ օբյեկտի ունեցած գույքահարկի հին` ճիշտ տվյալները: Դեպքը բացահայտվել է, այս կապակցությամբ ոստիկանության Տավուշի քննչական բաժինը նյութեր է նախապատրաստում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս