ԱԺ ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am կայքն անդրադարձել է ԱԺ պաշտոնական կայքի` www.parliament.am-ի գործունեությանը, համաձայն որի` կայքում պետք է որ մեր քաղաքացիները տեղեկատվություն ստանան խորհրդարանի ու նրա գործունեության վերաբերյալ: Սակայն պաշտոնական կայքը գերազանցապես Հանրապետական կուսակցության ազդագիր է հիշեցնում: Օրինակ` փետրվարի 15-ին ԱԺ-ի պաշտոնական այդ կայքում օրվա նորությունների մեջ լուսանկարներ ու տեղեկատվություն են տարածել, թե ինչպես է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպել Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Ավելին, ներկայացված է, թե ինչ մտքեր է հայտնել Գալուստ Սահակյանն իրենց կուսակցության քաղաքական սկզբունքների մասին: Որպես օրինակ նկատենք, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես բազմաթիվ հանդիպումներ է ունենում տարբեր դեսպանների, պաշտոնյաների հետ: Ուստի հարց է առաջանում, թե ինչու այդ հանդիպումները լուսաբանելու առաքելությունը www.parliament.am-ը չի ստանձնում:




Լրահոս