ՄԵՌԱԾ ՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին երթեւեկելով՝ 10-15 կիլոմետր անցնելով միայն կարելի է տեսնել հանդիպակաց եկող մեքենայի: Նոյեմբերյան-Իջեւան  երթուղու միակ միկրոավտոբուսը, որն օրական  մեկ ուղերթ է կատարում, գրեթե միշտ կիսադատարկ է: Նոյեմբերյան-Երեւան երթուղու հարմարավետ «Մերսեդեսները» եւ Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու «Գազելները» եւս քիչ ուղեւոր են ունենում: Պատճառը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տնտեսական ակտիվության պակասն  է, մարդկանց սոցիալական վատ վիճակը: Սոցիալապես անապահով մարդիկ աշխատում են իրենց բնակավայրից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս